Գլխավոր Ավելին

Գիտական լսման զեկուցողը Արթուր Ամրոյանն էր

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում երեկ կայացած գիտական լսմանը զեկուցումով հանդես եկավ Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ․գ․թ․ Արթուր Ամրոյանը։

Զեկույցի թեման ողնաշարի գոտկային հատվածի միջողային սկավառակների ճողվածքների վիրաբուժական բուժումն էր։ Բժիշկը նշեց, որ ձևավորված ճողվածքների պարագայում վիրաբուժական բուժումը ամենաարդյունավետն է: Նա իր զեկույցում անդրադարձավ, թե որ տարիքասեռային խմբի մոտ են հայտնաբերում ողնաշարի գոտկային հատվածի միջողային սկավառակների ճողվածքները, ինչ զարգացման փուլեր են դրանք ունենում։

Ըստ այդմ՝ այս խնդիրը հիմնականում հայտնաբերվում է ամենաշխատունակ տարիքի անձանց շրջանում՝ 20-55տ, ընդ որում՝ տղամարդկանց մոտ ավելի հաճախ։ Ամրոյանը ներկայացրեց նաև իր կողմից կատարված վիրահատությունների արդյունքները։

Գործընկերները տարբեր հարցեր ուղղեցին Արթուր Ամրոյանին, որոնք վերաբերում էին էնդոսկոպիայի կիրառմանը, ցավազրկման ձևերին, լազերային թերապիային։

×
facebook sharing button facebook